Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.12.2015 | 00:02

Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, և այն հավիտյան կմնա նրա հետ։ Ո՞վ կարող է հաշվել երբևէ ծովի ավազը, անձրևների շիթերը և հավիտենության օրերը։ Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։ Իմաստությունն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը և հանճարն ի հավիտենից կային։ Իմաստության աղբյուրը բարձրյալ Աստծու խոսքն է, և նրա ճանապարհները հավիտենական պատգամներ են։


Սիրաքի Իմաստությունը 1.1-5

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ